Դեղերի գները կարող ենք նվազեցնել, թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է. Նարեկ Կարապետյան
Տնտեսություն
17:13 09/02/2026
Հայաստան

Դեղերի գները կարող ենք նվազեցնել, թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է. Նարեկ Կարապետյան

«Մեր ծրագրում գրել ենք 20 տոկոս էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը»,- այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ խոսելով «Մեր Ձևով» շարժման 5 տնտեսական քայլերի մասին։

Նա նշել է՝ Վրաստանում այն դեղերը, որոնք 5000 դրամից բարձր են, անգամներով ավելի էժան են, քան Հայաստանում:

«Ուսումնասիրել ենք փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան։ Չէ՞ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է: Պատասխան՝ պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է IRP, այսինքն պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ դեղ է գնում վրացական գործարարը, և հաշվում է, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնելը, մինչև շահույթ ունենալն ինչ վերին գին պետք է ունենա, դնում է վերին գինը:

Այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում»,- բացատրել է Ն. Կարապետյանը։ 

«Մեր Ձևով» շարժման համակարգողի խոսքով, դեղերի գնի շեշտակի անկումն  օգնելու է կենսաթոշակային տարիքի տատիկ-պապիկներին, որպեսզի իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան:

«Մենք ունենք առողջության ավահովագրության համակարգ, որը որոշ դեղերի գներ փակում է,  բայց քանի որ ամբողջությամբ չի փակում, միշտ ունենալու ենք այս խնդիրը։ Մենք պետք է լուծենք այս հարցը IRP համակարգի միջոցով, որով լուծել է Վրաստանի Հանրապետությունը»,- նշել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեղերի գները կարող ենք նվազեցնել, թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է. Նարեկ Կարապետյան