Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատ դրական եմ գնահատում Ադրբեջանի հետ որդեգրած աշխատելաոճը. Ալեն Սիմոնյան
«Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ և, կարծում եմ, այս ճանապարհով, որ շարունակենք առաջ ընթանալ, երկու երկրները մոտ ապագայում այլևս ոչ մի խնդիր չեն ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի հարցում ի՞նչ քայլեր են արվում հարցին։
Նա նշեց, որ իրենք այդ մասին հրապարակային չեն խոսում, գործն արվում է։
«Որևիցե բան մարտավարության մեջ չի փոխվել։ Մշտապես խոսվում է թե՛ գերիների մասին, թե՛ անհետ կորածների ճակատագրի մասին, թե՛ բոլոր խնդիրների մասին»,- ասաց Ա.Սիմոնյանը։