Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը, մենք շարունակում են արդարության վերականգնումը. «Մեր Ձևով» շարժման անդամ
Քաղաքական
14:24 10/02/2026
Հայաստան

Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը, մենք շարունակում են արդարության վերականգնումը. «Մեր Ձևով» շարժման անդամ

«Այսօրվա իշխանությունը շարունակում է  ստի քարոզչությունը, իսկ մենք  շարունակում են արդարության վերականգնումը դեպի ուժեղ Հայաստան»,- ասում է «Մեր Ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը։

Նա նշում է, որ սկսում է  «Տարվա լավագույն սուտը» մրցանակաբաշխություն, և առաջին հորիզոնականում այսօրվա իշխանական քարոզիչներն են։ Շիրազ Մանուկյանը ներկայացնում է նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  կողմից արված հայտարարությունն ու  դրա սխալ թարգմանությունը։ 

«Վենսն ասել է՝ ենթադրվում է «նախական մոտ 5 միլիարդ դոլար ամերիկյան արտահանում», ոչ թե ներդրում, շարունակել է՝ «ևս 4 միլիարդ դոլար երկարաժամկետ սպասարկման պայմանագրեր», և ոչ թե ներդրում։

Այս իշխանության լեգիտիմությունը ցածր ցուցանիշների վրա է և ինչ պետք է անեն, որպեսզի կարողանան այն բարձրացնել։ Պարզապես ստել ամենապարզ  կերպով։ Այս ամենը ներկայացնում են որպես 9 միլիարդի ներդրում, բայց արդեն ասացի, թե իրականում ինչ է ասել Վենսը»,- նշում է Շ. Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը, մենք շարունակում են արդարության վերականգնումը. «Մեր Ձևով» շարժման անդամ