Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան չի բացառում միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը Այս մասին իր էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեջբերելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի CNN Türk հեռուստաալիքի եթերում հնչեցրած խոսքերը։
«Մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հավանականությունը, Ֆիդանը չի բացառել Անկարայի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։
«Անկեղծ ասած՝ մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել կտրուկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել գործող ուժերի հավասարակշռությունը։ Այն երկրները, որոնք, օրինակ, ունեն խնդիրներ Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալու։ Եվ մեզ, հավանաբար, ակամայից կպահանջվի միանալ այդ մրցավազքին։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ սա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», – հայտարարել է Ֆիդանը։
Ուղիղ հարցին, թե արդյո՞ք Թուրքիային անհրաժեշտ է միջուկային ծրագիր, նախարարը պատասխանել է լռությամբ և ժպիտով, իսկ հաղորդավարն ընդամենը ասել է․ «Լավ, անցնեմ առաջ»»։