Մեզ մոլորեցնում են, խաբում են կրկին․ Հովսեփյան
Քաղաքական
21:15 10/02/2026
Հայաստան

Մեզ մոլորեցնում են, խաբում են կրկին․ Հովսեփյան

«ԱՄՆ փոխնախագահ Վենեսի այցը իրակա՞ն առաջընթաց էր Հայաստանի և Ամերիկայի միջև հարաբերություններում, թե՞ այսօրվա իշխանությունների կողմից հաշվարկված նախընտրական քայլ»,- այս հարցի շուրջ ֆեյսբուքյան իր էջում խոսել է «Մեր Ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։

Նա ողջունեց ԱՄՆ բարձր պաշտոնյայի այցը Հայաստան, բայց նաև ընդգծեց՝ այն տարածաշրջանային այց է և կանգառը՝ Բաքվում է։

Հովսեփյանն առաջարկեց հասկանալ՝ ի՞նչ հայտարարվեց Վենսի կողմից և ի՞նչ թարգմանվեց արդյունքում։

«Ակնհայտ մանիպուլյացիա է։ Վենսը խոսում է 5 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին, Հայաստան արտահանման՝ ոչ թե ներդրումի մասին, իսկ 4 միլիարդ դոլարը՝ երկարաժամկետ պայմանագրերի մասին է։Հետևաբար, մեզ մոլորեցնում են, մեզ խաբում են կրկին»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder