Հիմա մանդատակռվի ժամանակը չէ. Ծառուկյանը միայնակ կմասնակցի ընտրություններին
Քաղաքական
18:03 10/02/2026
Հայաստան

Հիմա մանդատակռվի ժամանակը չէ. Ծառուկյանը միայնակ կմասնակցի ընտրություններին

Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով: Այսինքն՝ մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնկացելու ենք «ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասել է Տոնոյանը:

Ծառուկյանի խոսնակի փոխանցմամբ, մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը:

Այսօր ավելի վաղ խոսելով նախընտրական ցուցակի մասին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է.

«Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։
Ես ուզում եմ ամենակարևոր սկզբունքն արձանագրենք. պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder