Երևանի փոքր կենտրոնում այսօր էլ փակ ճանապարհներ կլինեն
Հասարակություն
08:54 10/02/2026
Հայաստան

Երևանի փոքր կենտրոնում այսօր էլ փակ ճանապարհներ կլինեն

Այսօր փետրվարի 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։

Հիշեցնենք, որ երթևեկության սահմանափակումները պայմանավորված են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նրա ունեցած հանդիպումներով, տեղաշարժով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder