«Ժողովուրդ». ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել
Օրվա մամուլ
08:43 10/02/2026
Հայաստան

«Ժողովուրդ». ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել։ Նախարարը ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի աշխատանքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկումը բավականին լարված է անցել։

Նախարարը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու աղմկահարույց տեսանյութի դեպքին ու կոշտ հայտարարել, որ նման դեպքերը խիստ գնահատականի են արժանանալու, և որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ավելին՝ կոնկրետ ժամանակ է տրվել քայլեր ձեռնարկել չբացահայտված դեպքերով ու ուժեղացնել ծառայությունը բոլոր ուղղություններով։

Ասել է, թե նախարարը Նոր Ոստիկանապետի ներկայությամբ համակարգին սթափվելու ու կոնկրետ գործելու ցուցումներ է տվել։ Դատելով իրավիճակից՝ ՆԳՆ-ն գործի է անցնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder