Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստան-Ադրբեջան ավտոճանապարհները նաև կբացվեն, առաջիկայում կլինեն նման զարգացումներ․ Փաշինյան
Արդյոք մինչև ընտրություններ հնարավոր է բացվի հայ-թուրքական սահմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունի նման օրակարգ։
«Աշխատել աշխատելու եք այդ ուղղությամբ։ Շատ կարևոր էր՝ Աբու Դաբիում տնտեսական բովանդակությունը հայտնվել մեր խոսակցություններում։ Քննարկում էինք, թե տնտեսական ի՞նչ նախագծեր կան, որ ունեն փոխադարձ հետաքրքրություն։ Ընդ որում, երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում»։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ է գործում է ,բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։
«Ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետև, կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն արդեն պիտի մտածեն արտահանման մասին»։
Փաշինյանը հստակեցնում է, որ այս պահին ուղիղ արտահանում դեպի Ադրբեջան չկա, քանի որ երկաթուղի կա, բայց Վրաստանի տարածքով իրականացվում է։
Ինչ վերաբերում է ուղիղ ավտոճանապարհով դեպի Ադրբեջան արտահանմանը, Փաշինյանն ասաց․ «Ավտոճանապարհով էլ արտահանման քննարկումները կան, կլինեն։ Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից՝ Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հիմա մենք Աբու Դաբիում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան- Ադրբեջան և շարունակությունը դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան, իրականացվել արտահանումներ գնացքով։ Հայկական բիզնեսն արտահանման համար կարող է օգտագործել ադրբեջանական երկաթուղին։ Սա էական և պատմական արձանագրում է։ Հիմա՝ Վրաստանի տարածքով, հետագայում, երկաթուղին նախագծերն իրագործելուց հետո, նաև այդպես։ Ավտոճանապարհներն էլ կբացվեն , առաջիկայում կլինեն այդպիսի զարգացումներ։ Հիմա մենք աշխատում ենք դետալների վրա»։