Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել․ Վենս
Քաղաքական
19:41 10/02/2026
Տարածաշրջան

Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել․ Վենս

 ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Ադրբեջանում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ամրապնդելու համար։

«Մենք Ադրբեջանին նոր նավակներ կուղարկենք՝ նրա տարածքային ջրերը պաշտպանելու համար», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Վենսը՝ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողության ժամանակ՝  Իլհամ Ալիևի հետ միասին ելույթ ժամանակ։

Նա հավելել է, որ նոր ենթակառուցվածքային նախագիծը՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», նախատեսված է Ադրբեջանի երկու մասերը կապելու և տնտեսական համագործակցությունը խթանելու համար, ներառյալ բնական պաշարների և կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցությանը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ տնտեսական կապերի ընդլայնումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամրապնդմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder