Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն ակնկալում է Բաքվի հետ համագործակցություն տնտեսության, բնական պաշարների և հանքանյութերի ոլորտներում․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագա ամրապնդելուն։
«Մենք ցանկանում էինք այսօր գալ՝ արտահայտելու մեր երախտագիտությունը այս բարեկամության համար, բայց նաև իսկապես շրջելու էջը և բացելու նոր գլուխ, և կարծում եմ՝ նախագահ Թրամփի և նախագահ Ալիևի ղեկավարությամբ անցնելու ենք ավելի ամուր և ավելի լավ հարաբերությունների», -Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Վենսը՝ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսելով։
Վենսը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Բաքվի հետ համագործակցությանը տնտեսության, բնական պաշարների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։