Ամերիկյան կողմի ներդրումների չափը Ա. Ալեքսանյանին հիշեցրել է Արցախի դիմաց Լուկաշենկոյի բարձրաձայնած գինը
Քաղաքական
09:30 10/02/2026
Հայաստան

Ամերիկյան կողմի ներդրումների չափը Ա. Ալեքսանյանին հիշեցրել է Արցախի դիմաց Լուկաշենկոյի բարձրաձայնած գինը

«Այսօր մի տեղեկություն տարածվեց, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրամի միջոցով Հայաստան է բերվելու 5 մլրդ դոլար։ Այս լուրը լսելուց հետո ակամայից հիշեցի տարիներ առաջ արված մի ձայնագրություն՝ Լուկաշենկայի և Սերժ Սարգսյանի միջև»,-նշում է «Մեր ձևով» շարժման անդամ համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ձայնագրության համաձայն Բելառուսի նախագահ ՀՀ երրորդ նախագահին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ադրբեջանի կողմից Արցախի դիմաց, ի պատասխան Սերժ Սարգսյանն առաջարկել էր Ադրբեջանի՝ Արցախից հրաժարվելու դեպքում վճարել 6 մլրդ դոլար։

«Ամեն ինչից անկախ, տարակուսանք ու անհանգստություն առաջացավ այս գումարների նույնական լինելու մասին։ Եկեք հասկանանք, ինչքանո՞վ են այս գումարները նույնը»,-ասում է Ալեքսան Ալեքսանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder