Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական բարձր մակարդակի այցերի ժամանակ հագուստը պարզապես անձնական ընտրություն չէ. Աստղիկ Ավետիսյան
«Պետական բարձր մակարդակի այցերի ժամանակ հագուստը պարզապես անձնական ընտրություն չէ․ դա դիվանագիտական հաղորդակցություն է և պետության ներկայացման լեզու։ Յուրաքանչյուր դետալ՝ մազից մինչև կոշիկ, հաղորդագրություն է փոխանցում միջազգային հանրությանը՝ որքան ենք մենք լրջորեն վերաբերվում պետական արարողակարգին»,-անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին ու նրա կնոջն ընդունելության ժամանակ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյանի հագուստին՝ գրում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։
Նա մանրամասնում է՝ այսպիսի հանդիպումներում casual կամ չափազանց անհատական ոճային շեշտերը (օրինակ՝ ոչ արարողակարգային աքսեսուարներ, ոչ կառուցվածքային հագուստ, առօրյա ոճ) թուլացնում են պետական ներկայացուցչականության զգացողությունը և հանդիպումը տեղափոխել անձնական, ոչ ինստիտուցիոնալ դաշտ։
«Պաշտոնյաները պետք է հիշեն՝ նրանք այդ պահին ոչ թե անհատ են, այլ պետության տեսանելի խորհրդանիշ։
Ուստի կարևոր է․
ընտրել խիստ դասական, կառուցվածքային և արարողակարգային հագուստ,
խուսափել casual կամ ուժեղ անհատական դետալներից,
մտածել ոչ թե «ինչն է հարմար», այլ «ինչ հաղորդագրություն է ստանում աշխարհը»։
Պետությունը ներկայացնելը սկսվում է մանրուքներից։ Իսկ պետական մշակույթը ձևավորվում է հենց նման տեսանելի պահերից։
Հ.Գ. Երկրորդ լուսանկարն այն մասին է, թե ինչպես պետք հագնվել իրականում։ Դեմքերին ուշադրություն մի դարձրեք` կոկիկություն և հագուստի գույն ու ոճ...»։

