Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվի դատարանը հեռացել է «դատավճիռ» կայացնելու
Այսօր Բաքվի դատարանում ավարտվել է Ացախի Հանապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական լսումները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պաշտպանական կողմի և Վարդանյանի եզրափակիչ ելույթներից հետո նախագահող դատավորը հարցրել է, թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատարանի վերջնական որոշման նախագծի տարբերակը։ Կողմերը հայտարարել են, որ դատարանի վերջնական որոշման նախագիծ չեն ներկայացնի։
Այնուհետև նախագահող դատավորը հայտարարել է դատավարության ավարտի մասին։
Դատարանի «դատավճիռը» կհրապարակվի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։ Մեղադրողը նախկինում Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկման «դատավճիռ» էր պահանջել։
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել արցախցի հինգ գործիչների՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ «դատավճռի» պահին նրանց 65 տարեկանը լրացած է եղել, ինչը բացառում է ցմահ ազատազրկումը։