ԱՄՆ-ն ակնկալում է Բաքվի հետ համագործակցություն տնտեսության, բնական պաշարների և հանքանյութերի ոլորտներում․ Վենս
Քաղաքական
20:28 10/02/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն ակնկալում է Բաքվի հետ համագործակցություն տնտեսության, բնական պաշարների և հանքանյութերի ոլորտներում․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագա ամրապնդելուն։

«Մենք ցանկանում էինք այսօր գալ՝ արտահայտելու մեր երախտագիտությունը այս բարեկամության համար, բայց նաև իսկապես շրջելու էջը և բացելու նոր գլուխ, և կարծում եմ՝ նախագահ Թրամփի և նախագահ Ալիևի ղեկավարությամբ անցնելու  ենք ավելի ամուր և ավելի լավ հարաբերությունների», -Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝  ասել է Վենսը՝ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսելով։

Վենսը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Բաքվի հետ համագործակցությանը տնտեսության, բնական պաշարների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն ակնկալում է Բաքվի հետ համագործակցություն տնտեսության, բնական պաշարների և հանքանյութերի ոլորտներում․ Վենս