Նիկոլ Փաշինյանին աջակցում են այն պատճառով, որ նա այսօր անպատկերացնելի աստիճանի խոցելի ֆիգուր է. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
16:17 11/02/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանին աջակցում են այն պատճառով, որ նա այսօր անպատկերացնելի աստիճանի խոցելի ֆիգուր է. Քաղաքական վերլուծաբան

«Կարծում եմ՝ բոլոր ողջախոհ մարդիկ էլ հասկանում են, որ Միացյալ Նահագները Փաշինյանին աջակցություն է հայտնում ոչ թե նրա արտաքին տեսքի կամ հոգեկերտվածքի համար, այլ նրա վարած քաղաքականության, որը համահունչ է Նահանգների շահերին: Բայց, սա նաեւ խնդրի՝ կարծում եմ ընդհանուր կողմն է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի պարագայում հարցը թերեւս ավելի խորն է:

«Նրան աջակցում են այն պատճառով, որ նա այսօր ըստ էության գրեթե անպատկերացնելի աստիճանի խոցելի ֆիգուր է: Իսկ դա ամենահարմար «կարգավիճակն» է աշխարհաքաղաքական մրցակցության մասնակիցների համար, որովհետեւ յուրաքանչյուրը ունի այդ ֆիգուրի հանդեպ ազդեցության իր պատկերացումներն ու միջոցները:

Այո, իհարկե այս կամ այն խոշոր կենտրոն կարող է լինել շահագրգռված, որ նա գործի հենց բացառապես իր պատկերացումների համաձայն: Բայց, այստեղ էլ կա մի նրբություն: Այսօր համաշխարհային տուրբուլենտության միջավայրը մեծ հաշվով «փոփոխական» է դարձնում ցանկացած խոշորի պատկերացում: Խոսքն իհարկե մեծ ռազմավարական հայեցակարգերի մասին չէ, բայց ընթացիկ պատկերացումները բավականին լայն ճակատով ենթակա են փոփոխությունների՝ ըստ աշխարհաքաղաքական մրցակցության կամ պայմանավորվածությունների, ըստ սակարկությունների:

Հետեւաբար, առանցքայինը խոցելի, հետեւաբար կառավարելի ֆիգուրի պահանջարկն է, երբ ըստ անհրաժեշտության նրանից կփորձեն ստանալ տվյալ պահին պահանջվածը: 

Հասկանալի է, որ այստեղ  պատկերը բացարձակ չէ: Ի վերջո, Փաշինյանը չնայած այդ մեծ խոցելիությանը, ունի ներքին ու անգամ արտաքին մանեւրի որոշակի պաշար: Բայց, դա թե Հայաստանի դեպքում է հենց ինքը հասցրել պատմական նվազագույնի, թե նաեւ միջազգային չափումների սանդղակում»,-նշում է Հակոբ Բադալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանին աջակցում են այն պատճառով, որ նա այսօր անպատկերացնելի աստիճանի խոցելի ֆիգուր է. Քաղաքական վերլուծաբան