ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
14:32 11/02/2026
Հայաստան

ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել. Նարեկ Կարապետյան

«Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց»,-գրում է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշում է.

«Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած որ գործիչը ինքն է ցանկացել այցելել Ծիծեռնակաբերդ։

Կոնգրեսի խոսնակ Փելոսին, ում մենք նույն կերպ, ինչպես Վենսին, ընդունել ենք, ասել է, որ հիշատակման ջնջումը «Խորապես հիասթափեցնող է»։

Մենք պահանջում ենք Փաշինյանից. մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։ Միլիոնավոր զոհերի խեղված ճակատագրերը քաղաքական խաղ չեն՝ քո իշխանությունը պահելու համար։ Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել։

Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր. կգա ուժեղ ղեկավար և կկարգավորի այն, ինչ դու փչացրել ես»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել. Նարեկ Կարապետյան