Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վենսերի չքնաղ ընտանիքը նաև ակամայից քաջալերեց գիրք կարդալու արշավը. Աննա Հակոբյան
«Տարբերվող և տպավորիչ մարդկանց հանդիպելու հնարավորությունն ամենագրավիչ երևույթն է, որ ունի այս կարգավիճակը։ Նման մարդկանց իմ ցանկը համալրեցին Ջեյ Դի Վենսն ու նրա կինը՝ Ուշա Վենսը»,-գրում է Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը։
«Վենսերի չքնաղ ընտանիքը նաև ակամայից քաջալերեց գիրք կարդալու արշավը։ Նրանց ավագ որդին՝ Էվանը, Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռից իջավ գիրքը ձեռքին և մեկնելիս նույնպես գիրքը ձեռքին բարձրացավ ինքնաթիռ։ Սա նշանակում է, որ Էվանը թռիչքի ժամանակը` կամ առնվազն դրա մի մասը, նվիրում է ընթերցանությանը»։

