Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
17:45 11/02/2026
Հայաստան
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած: ԲԿ-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներից մեկին ԲԿ էլ տեղափոխել անձամբ ՓԾ Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը` իր ավտոմեքենայով:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder