Եթե ամուսինն իր կնոջը հորդորի քվեարկել որևէ քաղաքական ուժի օգտին, նրան ևս կարող են ձերբակալել. Սաղաթելյան
Քաղաքական
16:57 11/02/2026
Հայաստան

Եթե ամուսինն իր կնոջը հորդորի քվեարկել որևէ քաղաքական ուժի օգտին, նրան ևս կարող են ձերբակալել. Սաղաթելյան

«Այսօր առավոտից հերթական անգամ սկսել է «Հայկական ժամանակ» և Քննչական կոմիտե օպերացիան»,-հայտարարում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա մանրամասնում է, որ այսօր առավոտից Վաղարշապատում ձերբակալվում են «Հաղթանակ» դաշինքի անդամներն ու աջակիցները, նրանց մեղադրում են ընտրությունների ժամանակ իրենց դիրքն օգտագործելու, մարդկանց ուղղորդելու համար։

«Առավոտյան Քննչական կոմիտեն սկսում է ձերբակալությունները, որից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակում է հերթական «ցնցող» ձայնագրությունը՝ փորձելով հիմնավորել կամ արդարացնել իրենց ապօրինությունը»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ ձեռագիրը նույնն է, ոչինչ չի փոխվել։

Սաղաթելյանը չի անդրադառնում ձայնագրությունների իրական կամ մոնտաժված լինելուն, ընդգծում է, որ եթե նույնիսկ դրանք իրական են, ապա հանցակազմ չեն պարունակում։

«Այն իշխանությունը, որ Վաղարշապատի ընտրություններում օգտագործել էր ողջ պետական, վարչական ռեսուրսը, մարզպետարան, քաղաքապետարան, դպրոց, մանկապարտեզ, մարդկանց ճնշելով, ահաբեկելով տարել է տեղամաս, աշխատանքից ազատելով, կաշառելով փորձել է վերարտադրվել, մեղադրումէ  դիրք, պաշտոն չունեցող մարդկանց քաղաքացիներին ուղղորդելու մեջ, և այս հիմքով ձերբակալում։ Նպատակը շատ պարզ է, ընդդիմադիրներին մեկուսացնել  ընտրություններին ընդառաջ։ Այս տրամաբանությամբ անիմաստ է, որ որևէ ընդդիմադիր ուժ բացի նախընտրական շտաբ ու աշխատի քաղաքացիների հետ, քանի որ դրանց հիմնական գործառույթը մարդկանց հանդիպելն է, խնդրելը, ուղղորդելը, որոնք Նիկոլի ռեժիմի պայմաններում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Այս տրամաբանությամբ եթե ամուսինն իր կնոջը հորդորի կամ խնդրի, որ քվեարկի որևէ քաղաքական ուժի, նրան ևս կարող են ձերբակալել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder