Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել, որ թույլ տա վարսավիրի այցելություն Սամվել Կարապետյանի մոտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 9-ին Երևանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն և Կարապետյանի մազերը կտրի: Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարևոր հարցի լուծման համար հասնել դատարան։
Կարապետյանի պաշտպաններից մեկը` Արշակ Վարդանյանը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ «ՔԿՀ-ում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, բայց տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի, վարսավիրի մասը բաց էր մնացել։ Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին` մերժել են, պրոբացիային, ասել են՝ մեր տիրույթում չէ, հարկադրաբար դիմեցինք դատարան, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ավելացրեց փաստաբանը։
Մեր տեղեկություններով, դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել` լսել կողմերին, որ նման բարդ որոշումը կայացնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։