Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ Պապոյանի՝ գյուղացիները թաքցնում են կենդանիների գլխաքանակը, որպեսզի նպաստից չկտրվեն
Պատգամավոր Մարիամ Պողոսյանը մինչ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղելը, նախ շնորհավորեց նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Ալեն Սիմոնյանն էլ ընդահեց՝ ասելով․ «Պարոն Պապոյան, ամեն ինչ փչացրեց մեր պատգամավորը, մենք տորթ, մոմ, սենց բաներ ենք պատրաստել, բայց սահմանափակվենք այսքանով ևս մեկ անգամ՝ շնորհավոր»։
Պատգամավորը հետաքրքրվեց,թե 2026թ․ գարնան համար նախատեսված է գյուղատնտեսական կենդանիների պետական պատվաստման ծրագիր Հայաստանի գյուղական համայնքներում, քանի որ անցած տարի որոշ համայնքներում խնդիրներ են եղել և որոշ գյուղացիներ չեն մասնակցել պատվաստման գործընթացին։
«Այս համատեքստում ցանկանում ենք իմանալ՝ արդյոք նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս գարնանը կենդանիների համընդհանուր պատվաստումների ապահովումը իրականացվի պատշաճ կերպով»,- հարցրեց պատգամավորը։
«Քաղաքացին ճիշտ է։ Նախորդ տարի և ընդհանրապես ամեն տարի իրականացնում ենք համապատասխան աշխատանք, որպեսզի կայուն, անասնահամաճարակային իրավիճակ ունենանք երկրում։ Չնայած դրան, այո՛, խնդիրներ եղել են։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ նախորդ տարվա ընթացքում չենք ունեցել որևէ բռնկում, և նախորդ տարվա ընթացքում երկրում կայուն, անասնահամաճարակային իրավիճակը պահպանվել է»,- ասաց նախարարը, ապա հավելեց․
«Պետությունը վճարում է 100 միլիոնավոր դրամներ՝ ձեռք բերում այդ պատվաստանյութերը։ Տասնյակ միլիոնավոր դրամներ ենք վճարում, որպեսզի մեր անասնաբույժներ գնան և այդ պատվաստումը իրականացնեն անվճար։ Ցավոք սրտի, երբեմն ոչ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ դժկամությամբ են մեր քաղաքացիները համաձայնվում, որ իրենց անասուններին պատվաստեն, կամ եղել են նաև դեպքեր, երբ կենդանիների քանակը եղել է շատ՝ 10,20, 30 և ավելի, բայց, օրինակ, ասվել է՝ ունեն, ենթադրենք, 1 կամ 2 կենդանի և այդ քանակն է պատվաստվել։ Հետո պարզել ենք, որ պատճառն այն է, որ նպաստի համակարգից դուրս կգա, եթե պարզվի, որ ինքը ունի, օրինակ, այդքան շատ կենդանիներ»։