Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անարդար է, երբ պայմանագրային ծառայության մի տեսակին այսքան մեծ խրախուսում ենք, բայց մյուս կողմից տարիներով անընդհատ պայմանագրեր կնքողներին՝ ոչ. Տիգրան Աբրահամյան
«Հիմա, երբ այս օրինագծով մենք խոսում ենք երկրորդ փուլի մասին՝ 5 տարի պայմանագրի լրանալուց հետո ևս 2 տարի կամ 5 տարի պայմանագիր կնքելու մասին, ապա բազմամյա պայմանագրային ծառայողների մոտ շատ ավելի օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչպես է լինում, որ մարդը, ով ավանդական պայմանագրային ծառայության է դիմում, պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո՝ 3 տարվա պայմանագիր է ստորագրում, հետագայում այն ավելցնում է 1,2,3 անգամ և շատերը 18-20 տարվա ծառայողներ են, բայց այն որևէ պատվովճար չի ենթադրում»,-ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Մինչ այդ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օրինագիծ ներկայացրեց, որով 5 տարվա պայմանագրային ծառայություն և պարգևավճար ստացած զինծառայողին կրկին պարգևավճար է հատկացվում , եթե ավելացնի պայմանագիրը ևս 2 կամ 5 տարով։
«Դրա համար անհավասար պայմաններ է ստեղծվում, իրականում անարդար է, երբ պայմանագրային ծառայության մի տեսակին այսքան մեծ խրախուսում ենք, բայց մյուս կողմից պայմանագրային ծառայության մյուս տեսակում, երբ մարդիկ տարիներով անընդհատ պայմանագրեր են երկարացնում, բայց նրաց մասով այս հնարավորությունը չկա»,-ասաց Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ եթե ոչ այս փուլում, ապա առաջիկա ժամանակահատվածում պայմանագրային ծառայության մյուս տարատեսակների համար այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել և անպայման այդ հարցը կարգավորել։