Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 11-ին, ժամը 09։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։
Վեց տուժածներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։