Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն պատրաստ է արձագանքել Աթ-Թանֆ ռազմաբազայի դուրս գալուց հետո ցանկացած սպառնալիքի
ԱՄՆ-ն պատրաստ է արագ արձագանքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Աթ-Թանֆ բազայից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո առաջացող ցանկացած սպառնալիքի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։
«Ամերիկյան ուժերը պատրաստ են արձագանքել տարածաշրջանում ի հայտ եկող ISIS-ի ցանկացած սպառնալիքի՝ աջակցելով գործընկերների ջանքերին՝ կանխելու ահաբեկչական ցանցի վերածնունդը», - ասել է Քուփերը՝ ըստ CENTCOM-ի հայտարարության։
Նա ընդգծել է, որ ISIS-ի վրա ճնշման պահպանումը կարևոր է ԱՄՆ հայրենիքը պաշտպանելու և տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար։