Արջի մորթին, վարազի գանգը. Ջեյք Փոլի, Արման Ծառուկյանի ու Արսենյանի որդու արկածները
Հասարակություն
08:43 12/02/2026
Հայաստան

Արջի մորթին, վարազի գանգը. Ջեյք Փոլի, Արման Ծառուկյանի ու Արսենյանի որդու արկածները

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը Հայաստանում հյուրընկալել է հանրահայտ բլոգեր ու բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։  Ծառուկյանն իր սոցիալական ցանցերում ցույց է տալիս, թե ինչպես են անցկացնում ժամանակը։ Տեսանյութերից երևում է, որ ողջ ընթացքում նրանց հետ է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

Վերջին տեսանյութը կգրավի հատկապես բնապահպանների ու տեսչական մարմինների ուշադրությունը։ Նրանք Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մի սենյակում են, որտեղ կա արջի մշակված մորթի, վարազի գանգ։

Տղաները զվարճանում են դրանցով։ Օրինակ, բարձրահասակ Ջեյք Փոլը հագնում է մորթին ու արջ ձևանում։

Հիշեցնենք, որ մարզպետը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder