Կանադայի դպրոցական ամենամահաբեր կրակոցի հետքերով. Կասկածյալը սեռափոխված 18-ամյա կին է
Իրավունք
10:47 12/02/2026
Աշխարհ

Կանադայի դպրոցական ամենամահաբեր կրակոցի հետքերով. Կասկածյալը սեռափոխված 18-ամյա կին է

Կանադայի Թամբլեր Ռիջի միջնակարգ դպրոցում հնչած կրակոցները դարձել են ամենամահաբերը երկրի ուսումնական հաստատությունների պատմության մեջ։ Դրանց հետևանքով զոհվել է վեց մարդ՝ 5 աշակերտ և 1 ուսուցիչ։

Կրակոցների ժամանակ սպանվել են 12-13 տարեկան աշակերտներ, ինչպես նաև կասկածյալի 11-ամյա խորթ եղբայրը: Տասնյակ երեխաներ էլ վիրավորվել են։ 12-ամյա մի աշակերտ ներկայում հիվանդանոցում է, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:

Ոստիկանությունը շարունակում է քննությունը։ CNN-ի փոխանցմամբ, այս պահին պարզել են կասկածյալի ինքնությունը։ Նա 18-ամյա կին է, որը մոտ չորս տարի առաջ դուրս է մնացել դպրոցից:

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ծնվել է կենսաբանորեն տղամարդ,  մոտ վեց տարի առաջ սեռափոխվել է։ Ոստիկանները մի քանի անգամ այցելել են նրա տուն՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder