Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:
Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է 2025 թ. հոկտեմբերի 16-ից նախ 2 ամսով, այնուհետև ևս 2 ամսով երկարաձգվել էր կալանքը, իսկ հունվարի 26-ին դատարանի որոշմամբ կլանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։
Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է հետևյալ արարքները իբրև կատարելու համար՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է .. իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ)
- 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը.... որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):