Մոսկվան և Երևանը կսկսեն բանակցություններ՝ հայկական երկաթուղու Ադրբեջանի և Թուրքիայի միացման հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ
Տնտեսություն
18:20 12/02/2026
Աշխարհ

Մոսկվան և Երևանը կսկսեն բանակցություններ՝ հայկական երկաթուղու Ադրբեջանի և Թուրքիայի միացման հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Ռուսաստանը և Հայաստանը կսկսեն բանակցություններ հանրապետությունում Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Հայկական կողմի խնդրանքին համապատասխան և Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն դրանց կապը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների հետ Երասխ գյուղի մոտ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ Ախուրյան գյուղի մոտ», - նշել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է որոշել այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները։

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, գիտելիքների և տեխնոլոգիաների նկատմամբ վստահությունը, որը հայկական կողմը կրկին ցույց տվեց՝ դիմելով Ռուսաստանին», - շարունակեց Օվերչուկը:

«Այս հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը կապահովի ուղիղ երկաթուղային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիային՝ Միջերկրական ծովի նավահանգիստների, իսկ Իրանին՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder