Փոխանակման կետերում փետրվարի 12-ի ՀՀ դրամն ամրապնդվել է բոլոր արտարժույթների համեմատ
Տնտեսություն
09:41 12/02/2026
Հայաստան

Փոխանակման կետերում փետրվարի 12-ի ՀՀ դրամն ամրապնդվել է բոլոր արտարժույթների համեմատ

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 12-ին ժամը 9:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 374.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1340 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 379.20 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 375 դրամ է, վաճառքը՝ 378.5։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 441.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 453.58։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 444 դրամ է, վաճառքը՝ 449

Ռուբլու առքն էլ կազմում է 4.77 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.05 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.83 դրամ է, վաճառվում՝ 4.90։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder