Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մերժված թեկնածուն կրկին առաջադրել են և որոշում են կայացրել ընտրելու. ՔՊ-ում կադրային սով է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, և քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին և իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, և քվեարկությունը տապալվել էր։
Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն տեղեկացանք, որ երեկվա դրությամբ կրկին Վանիկ Օհանյանն է առաջադրվել, հավանաբար՝ այլ թեկնածու չի գտնվել, և ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել վանաձորցուն։ Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում, ըստ ամենայնի, գցել-բռնել են, որ մոտ 3 ամիս է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, մեկին ընտրեն` յոլա տանեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում