Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ
Սպորտ
18:03 12/02/2026
Հայաստան

Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ

Հայաստանի ավանդական ուշուի ազգային հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Առաջիկայում Արսեն Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Թբիլիսիի նոր մարզադահլիճում կանցկացվի Եվրասիական պրոֆեսիոնալ սանդայի լիգան, որտեղ Հայաստանը կներկայացնի ՀԱՈւՖ մարզիկ Ավանես Զաքարյանը։ Մրցաշարին կմասնակցեն Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները։

Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է՝ մարզիկները պատրաստվում են մասնակցել երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կկայանա Չինաստանի Տյանձին քաղաքում մարտի 21-ից 31-ը։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կմասնակցի 8-հոգանոց կազմով՝ երկու մրցաձևում՝ սանդա և թասլու: Ընդ որում՝ թասլու մրցաձևում հանդես եկող Սիրանուշ Ավագյանը կպայքարի երիտասարդների օլիմպիադայի ուղեգիր վաստակելու համար:

Մայիսին էլ Հայաստանի ներկայացուցիչները մեծաքանակ կազմով կմասնակցեն Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Ֆրանսիայում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder