Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների և 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։
Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն, և ինքն էլ է գործի անցել՝ համայնքի ընդդիմադիրների հետևից է ընկել՝ պահակից մինչև ուսուցիչ, հայտնաբերում է և հարցերը լուծում։ Մեր տեղեկություններով, Սևակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ու նաև սա է այս ձերբակալությունների պատճառը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում