«Ինտերը» նախատեսում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգել
Աշխարհում
12:12 12/02/2026
Աշխարհ

«Ինտերը» նախատեսում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգել

«Ինտերը» պլանավորում է պահպանել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իր կազմում։ Tuttosport-ի փոխանցմամբ, ակումբը քննարկում է հայ ֆուտբոլիստին նոր կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու հարցը, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։ Ըստ sport.ru-ի, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել։

37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ որպես ազատ գործակալ։ championat.com-ի հաղորդմամբ, կիսապաշտպանը այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատում է 3.5 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ինտերը» նախատեսում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգել