Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից, «Ուժեղ Հայաստանը» գալիս է ասելու՝ մենք ուժեղ ենք և վերջ. Ալեքսանդր Ալեքսանյան
«Այսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը՝ նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ունեցած ելույթում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Նա նշեց, որ հայ ժողովուրդը հոգնել է թույլերից, որոնց տարիներ շարունակ սպառում են Հայաստանի ռեսուրսները, ապագան ու հույսերը․ «Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից, «Ուժեղ Հայաստանը» գալիս է ասելու՝ մենք ուժեղ ենք և վերջ»։
Ա. Ալեքսանյանը հիշեցրեց, որ երեկ տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել Սամվել Կարապետյանը։
«Բայց «Մեր ձևով» շարշումը շարունակելու է իր գործունեությունը կուսակցությանը զուգահեռ, որովեհտև մեր նպատակը միայն քաղաքական գործընթացը չէ, այլ մեր հավատի, արժեքների, պետական արժանապատվության պաշտպանությունն է։ Մենք ստեղծում ենք այնպիսի Հայաստան, որտեղ երիտասարդները չեն փախչի, կմնան և կկառուցեն, ընտանիքները կապրեն արժանապատիվ, գյուղերը կվերակենդանան, գործարանները կվերաբացվեն, որտեղ աաշխատանքն ու արժանապատվությունը կրկին կլինեն բարձրագույն արժեք։ Սա է ուժեղ Հայաստանը»,- ասաց Ա․ Ալեքսանյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։