Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում այսօր կարծես թե սերնդափոխության հնարավորությունը կա հանձինս «Ուժեղ Հայաստանի». Արթուր Գևորգյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի մասնակից քանդակագործ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին ներկայացրեց, թե ինչու է միացել բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժին։
«Այսօր Հայաստանի խնդիրը մեկն է, հասկանալ, թե մեծ հեռանկարում երկրում ինչ զարգացումներ են սպասվում և որքանով են դրանք լուծում երկրի և հանրության առաջ դրված խնդիրները։ Դրանք են անվտանգությունը, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Դրա մեջ է մտնում Արցախը և արցախցիների հետագա ճակատագիրը։ Այս ամենի համատեքստում նոր ձևավորված ուժերից սպասելիքներ շատ կա։ Գլխավորն է, որ «Ուժեղ Հայաստանը» կամ որևիցե այլ ձևավորվող ուժ հին ընդունված ավանդույթի կարգով չլցվի հին տարբեր ուժերին հարող ամենատարբեր մասնակիցներով։
«Ուժեղ Հայաստանի» մոտ մենք տեսնում ենք, որ խոսքը գնում է երիտասարդության մասին, սա ինձ շատ է դուր գալիս և ոգևորում է, որովհետև ինչքան էլ մենք մեր ապրած տարիների, աշխատածի և ձեռձքբերումների ընթացքում հմուտ փորձառու լինենք, ավելի շատ իմաստնանանք, միևնույն է, իրականություն այն է որ Հայաստանում վաղուց արդեն պետք է սերնդափոխություն եղած լիներ, որը տեղի չի ունեցել իմ հաշվարկներով արդեն 15 տարի և այսօր կարծես թե դրա հնարավորությունը կա հանձինս այս ուժի և այն լավ է, դրական նախատրամադրվածություն է ստեղծում»,-ասաց քանդակագոր Արթուր Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։