«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Քաղաքական
14:37 12/02/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հիմնած «ուժեղ Հայաստան» կուսակցությանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում վարչապետի թեկնածու կառաջադրի Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտարարվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ, որն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում։

«Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն. «Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է  գյուղում, ուսուցիչների ընտանիքում, նա գալիս է ժողովրդից։ Կյանքում, բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել՝ որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար և դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով և ոչ թե խոսքով։ 

Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք՝ այլընտրանք տնտեսության, անվտանգության, ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար։ 

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրել է նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder