Հիմա դուք գրո՞ղ եք, թե՞ պետական վերահսկիչ մարմնի անդամ. Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսին
Քաղաքական
11:22 12/02/2026
Հայաստան

Հիմա դուք գրո՞ղ եք, թե՞ պետական վերահսկիչ մարմնի անդամ. Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսին

«Որպես մտավորական, հարգելի Հակոբ Մովսես, դուք, իհարկե, կարող եք ձեր կարծիքը հայտնել, բայց մենք գործ ունենք ոչ թե Հակոբ Մովսեսի, այլ Հակոբ Հակոբյանի հետ»,- ԱԺ-ում Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ գրող Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, պետք է կարողանալ տարանջատել Հակոբ Մովսես մտավորական և Հակոբ Հակոբյան հանձնաժողովի անդամ, որն ունի որոշակի գործառույթներ։

«Ձեր գնահատական տալը հակասում է  մարմնի անդամ իրավունքների և պարտավորությունների հետ։ Դուք պետական պաշտոնյա եք, պետական պաշտոնյան ունի վարքագծի որոշակի կանոններ, դուք այդ կանոնն եք խախտել։

Հիմա դուք գրո՞ղ եք, թե՞  պետական վերահսկիչ մարմնի անդամ. այստեղ է այդ երկվությունը։ Չեմ ուզում որ դուք այդ ամենը միավորեք, դժվար է, բայց եթե չեք կարողանում հաղթահարել, պետք է որոշեք»,- ասաց Ա.Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, և  այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով, համարել է Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր, փոփոխման ենթակա։

Ա. Խաչատրյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա դուք գրո՞ղ եք, թե՞ պետական վերահսկիչ մարմնի անդամ. Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսին