Կոտայքի մարզում ջահերի խանութ է այրվել
Հասարակություն
16:39 13/02/2026
Հայաստան

Կոտայքի մարզում ջահերի խանութ է այրվել

Կոտայքի մազրի առևտրային կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ջահերի խանութում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին,  հրդեհը բռնկվել է ջահերի խանութ-սրահի (ընդհանուր 600 քմ) պահեստային հատվածում (30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։16-ին, մարվել՝ 14։39-ին: Այրվել են ջահեր, կենցաղային տեխնիկա, փայտե դարակաշարեր։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահի հիմնական հատված։

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին՝ փետրվարի 13-ին, ժամը 11։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի առևտրի կենտրոնի տարածքում գտնվող խանութ- սրահներից մեկի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոտայքի մարզում ջահերի խանութ է այրվել