Վիկտոր Սողոմոնյանի սերիալն արժանացել է «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակին՝ լավագույն սցենարի և լավագույն գաղափարի համար
Քաղաքական
11:47 13/02/2026
Հայաստան

Վիկտոր Սողոմոնյանի սերիալն արժանացել է «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակին՝ լավագույն սցենարի և լավագույն գաղափարի համար

Alpha Media House-ի հիմնադիր և կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն արժանացել է «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակին՝ լավագույն սցենարի և լավագույն գաղափարի համար։

«Մեծ երկրի հերոսներ» 3-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում փետրվարի 11-12-ը։

Այն նվիրված է այնպիսի նախագծերին, որոնք ձևավորում են հերոսի կերպարը, նպաստում երիտասարդության ու կրթության զարգացմանը, խթանում են ավանդական արժեքներն ու խթանում համաշխարհային արդի մարտահրավերներին։

 «Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ հենց այս անվանակարգում՝ բազմաթիվ այլ նախագծերի շարքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին այս իսկապես մեծ պատվի համար։ Մի քանի խոսք. իմ թիմը և զգացինք՝ մեծ անարդարություն է, որ չկան ֆիլմեր ժամանակակից ռուս դիվանագետների մասին, մարդկանց մասին, ովքեր հսկայական աշխատանք են կատարում ամբողջ աշխարհում։ Հատկապես այս օրերին՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Սկզբում սկսեցինք  աշխատել դեսպանատան մասին ֆիլմի վրա։ Հետո ի հատ եկավ «Վարշավա 21» նախագիծը, և հիմա իդեալական ժամանակն է բացահայտելու մի գաղտնիք։

Ապրիլի 29-ին Okko-ն կթողարկի «Վարշավա 23»-ի շարունակությունը՝ «Բեռլին 23»-ը»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ֆիլմի վրա աշխատած պրոդյուսերին, դերասաններին, ռեսժիսորին ու թիմի մյուս անդամներին։ Վիկտոր Սողոմոնյանն արժանացել է Ռուսաստանի գրողների միության հնգաթև աստղի արձանիկի, որը հենց միջոցառման ժամանկ հանձնվել է նրան։

 Կինոմրցանակի համար ներկայացվել էր 532 նախագիծ, իսկ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ 19 անվանակարգերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիկտոր Սողոմոնյանի սերիալն արժանացել է «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակին՝ լավագույն սցենարի և լավագույն գաղափարի համար