Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա. Վանեցյան
Քաղաքական
17:36 13/02/2026
Հայաստան

Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա. Վանեցյան

«Ես բազմիցս ասել եմ, որ իմ ծառայության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները երբեք չեմ հրապարակայնացնելու»,-ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում՝ խատասխանելով այն հարցին, սպասի՞ արդյոք հանրությունը վացահայտումների ԱԱԾ նախկին տնօրենից, որը նախկին պաշտոնի բերումով շատ բան գիտի։

Դիտարկմանը՝ թե արդյոք իշխանություններն այդպես կվարվեին, Վանեցյանն արձագանքել է.

«Իմ եւ այս իշխանությունների տարբերությունը հենց դրա մեջ է, որ ես, չլինելով իշխանություն, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում պետության եւ պետականության, պետական ինստիտուտների նկատմամբ, քան՝ իրենք։ Իրենք ցանկացած պահի ցանկացած գաղտնիք կարող են հրապարակել»։

Հարցին, կարո՞ղ են իշխանությունները չեղած տվյալներ գեներացնել, հրապարակել, ընդդիմադիր գործիչն արձագանքել է.

«Կարող են գեներացնել ու չմտածել հետեւանքների մասին։ Ինձ համար ամենածանրն այն է, երբ հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող տեղեկություններ են սկսում հրապարակայնացնել։ Մենք ականատես եղանք մի բանի, որն ամենավատ երազում չէինք կարող տեսնել՝ ԱԱԾ-ն պաշտոնական պատասխան է տալիս մի լրատվամիջոցի, այն մասին, թե իբրեւ այսինչը հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ։ Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս, ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder