Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխան Սաղաթելյան. Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է
«Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է՝ նրանք, ինչպես Սրբազանի գործով անցնող մյուս 16 արդարները, որևէ հակաօրինական բան չեն արել։ Իրենց միակ հանցանքն այն է, որ արժանապատիվ հայ են և կանգնել են իրենց եկեղեցու, իրենց պետության կողքին՝ դեմ գնալով մեզ ներսից և դրսից պարտադրվող թշնամական օրակարգին։
«Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, իսկ նրանց հետ համագործակցելը` անպատվություն և խարան։ Ազատությու'ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրում է նա։