«Հրապարակ». Ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության կառավարող մարմնում
Օրվա մամուլ
08:28 13/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության կառավարող մարմնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, և հայտարարվեց նաև վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնել, բայց թիմը որոշել է նրան հայտարարել դե ֆակտո առաջնորդ, իսկ ընտրություններից անմիջապես հետո՝ հենց խորհրդարանում փոխել օրենքի այն կետը, որը սահմանում է, որ ՀՀ վարչապետ կարող է լինել 4 տարի բացառապես Հայաստանում ապրած և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած անձը։

Մենք տեղեկացանք նաև, որ կուսակցությունը կառավարող մարմին է ձևավորել՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել և Նարեկ Կարապետյանները, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ու փաստաբան Արամ Վարդևանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder