«Զայեդ» մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, կիսել ենք Ադրբեջանի հետ. Փաշինյան
Քաղաքական
19:37 13/02/2026
Հայաստան

«Զայեդ» մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, կիսել ենք Ադրբեջանի հետ. Փաշինյան

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց գիտեք՝ կիսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, ենթադրվում է, որ 500 հազարական դոլարի մասին խոսքը կլինի»,- ասուլիսում հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ գումարը դեռ չի փոխանցվել, բայց վստահ է, որ կփոխանցվի։

«Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- ասաց Փաշինյանը։  

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder