Կասեցվել է «Էս Էս Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
Իրավունք
10:10 13/02/2026
Հայաստան

Կասեցվել է «Էս Էս Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Դավիթ Բեկի 130/7) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder