Հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանում խոսում ենք հայկականության պահպանման մասին. Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
17:28 13/02/2026
Հայաստան

Հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանում խոսում ենք հայկականության պահպանման մասին. Քրիստինե Վարդանյան

Եթե մենք նայենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի խորհրդանիշներին, կտեսնենք դրանցում հայկականության սիմվոլներ՝ Արարատի պատկերը և այլն։ Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամվոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանի, սա ուղղակի ու անուղղակի կերպով մեր ինքնության դեմ իրականցվող արշավի պատասխանն է։

«Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության պահպանման անհրաժեշտության մասին։ Սա է առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, Հայաստանում ջրբաժան է  անցկացված՝ մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուս կողմում՝ անկախ տարբերություններից, ինքնությունը կրողներն ու այն պաշտպանողները։

«Հայաստանում մտածում ենք, ո՞նց դիմագրավենք հայկական ինքնության դեմ արշավին, ո՞նց պահպանենք այն, դրա համար հայտնվում է թիրախում նաև Եկեղեցին։ Առաջիկայում տեսնելու ենք այս արշավի սաստկացում։ Մինչև հունիսի 7-ը մենք տեսնելու ենք նման գործողություններ, գուցե գործիքակազմերը փոխեն»,-ասաց պատգամավորն ու նկատեց, ՔՊ-ն ընտրություններում իրենց տված ձայները կարող է ներկայացնել որպես ինդուլգենցիա Կաթողիկոսի վրա հարձակվելու համար։

Նա այս առումով ներկայացրեց Վաղարշապատում տեղի ունեցածը, երբ ՔՊ-ն իր թեկնածուի հաղթանակը ներկայացրեց կանաչ լույս եկեղեցու դեմ գործողությունների համար։

«Արդեն հայտարարվել է, որ մարտին մենք ունենալու ենք Ալիևի պահանջած Սահմանադրության նախագիծը։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ որևէ մեկդ չի ուզում Ալիևի Սահմանադրությունն ունենալ, բայց ձեր քվեն ՔՊ-ին այդպես է մեկնաբանվելու, ձեր՝ ընտրություններին չմասնակցելը մեկնաբանվելու է, որ կողմ եք արդյունքներին։ Հունիսի 7-ին մենք կանգնելու ենք ինչի՞ առջև. Ալիևի Սահմանադրությանը կողմ լինելու, թե՞ դեմ, ինքնության դեմ արշավին համաձայնվելո՞ւ, թե՞ մերժելու»,-ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այս առումով ընդդիմադիր ուժերի համագործակցություն է հարկավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder