Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զայեդ» մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, կիսել ենք Ադրբեջանի հետ. Փաշինյան
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց գիտեք՝ կիսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, ենթադրվում է, որ 500 հազարական դոլարի մասին խոսքը կլինի»,- ասուլիսում հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ գումարը դեռ չի փոխանցվել, բայց վստահ է, որ կփոխանցվի։
«Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին։