Այս պահին մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյանը՝ առաջիկա ընտրություններում ՔՊ-ի մրցակիցների մասին
Քաղաքական
13:47 14/02/2026
Հայաստան

Այս պահին մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյանը՝ առաջիկա ընտրություններում ՔՊ-ի մրցակիցների մասին

«Պետք է ասեմ՝ այս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում։ Դա միայն իմ կարծիքը չէ, դա մեր քննարկումներն են ցույց տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա ԱԺ ընտրություններում ՔՊ-ի համար ո՞վ է վարչապետի մրցակից թեկնածուն։

Ըստ նրա, դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը լավ կուսակցական համակագ ունի, իր հավակնության մասին է  հայտնել, դաշտում կան նոր ուժեր, որոնք երիտասարդների համար են հավակնում լավ առաջարկություններ անել, դաշտում կա ուժ, որն «անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա»։

«Խճանկարի բոլոր գույները կան։ Անկեղծ ասած՝ ակնհայտ չէ, թե որն է իրական մրցակիցը։ Դրա համար մշտապե ամենամեծ ու ամենաառաջին մրցակիցը ինքներս մեզ ենք համարում, այն ասելիքը, որ պետք է ասենք։ Մեր խոսակցությունը Հայաստանի ժողովրդի  հետ ստացվել է, շարունակվում է, շարունակվելու է, դրա համար չեմ կարող կոնկրետ բան ասել»,- ասաց Սիմոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահին մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյանը՝ առաջիկա ընտրություններում ՔՊ-ի մրցակիցների մասին