Երևանում 26-ամյա վարորդը մաhաgու վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին
Իրավունք
11:06 14/02/2026
Հայաստան

Երևանում 26-ամյա վարորդը մաhաgու վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi»  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում 26-ամյա վարորդը մաhաgու վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին