Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի կրկնակի չեմպիոն ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը Միլանի Օլիմպիական խաղերում ձախողել է ազատ ծրագիրն ու զբաղեցրել ութերորդ տեղը (264.49 միավոր): Մեկնաբանելով ելույթը՝ ասել է. «Հանդիսատեսը երբեք չէր դադարում ինձ աջակցելուց: Շատ մարզաձևեր չկան, որտեղ դու ոչ միայն մարզիկ ես, այլև արտիստ: Դա ավելացնում է ճնշումը և պատասխանատվությունը»:
«Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե իրականում ինչ է պատահել։ Դա այնքան էլ հաճելի բան չէ։ Արդեն ոչինչ չես կարող անել։ Շատերը կցանկանային ժամանակի մեջ հետ գնալ և ինչ-որ բան փոխել։ Դա արդեն պատահել է։ Ես իմ կյանքում շատ վերելքներ և վայրէջքներ եմ ունեցել։ Այս պահին գլուխս լի է մտքերով ու հիշողություններով. դրանք ինձ ճնշում են», - Մալինինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Նշենք, որ 21-ամյա ղազախ գեղասահորդ Միխայիլ Շայդորովը սենսացիոն կերպով նվաճել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը տղամարդկանց մենասահքում։ Նա հավաքել է 291.58 միավոր։